Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն նորարարություն է ներմուծել: Քաղաքական գործիչն առաջարկել է ընդունել օրենք, որը պարտադրում է Իսրայելի բոլոր քաղաքացիներին հավատարմության երդում տալ հրեական պետությանը:

«Իսրայելին հավատարմության մասին օրենքը» քննարկելու են կառավարության առաջիկա նիստում:

ՌԱԱՄ-ԹԱԱԼ-ից պատգամավոր Ահմադ Թիբին հայտարարել է, թե «այդ հակաժողովրդական օրենքի գլխավոր նպատակն է բոլոր միջոցներով Իսրայելը ճանաչել հրեական պետություն եւ արաբներին զրկել քաղաքացիությունից», հաղորդում է Newsru.co.il-ը: