Եկատերինբուրգի բնակելի շենքերից մեկի մոտ 21-ամյա կրտսեր լեյտենանտի մարմին է հայտնաբերվել։ Նախնական տվյալներով, ոստիկանն ալկոհոլի ազդեցության տակ իր կյանքին վերջ է տվել՝ նետվելով 14-րդ հարկից։
Նշենք, որ նման արարքի վարկածներից մեկը համարվում է երիտասարդի անպատասխան սերը։ Մահացած ոստիկանը երեխա ունեցող իրենից մեծ մի կնոջ է սիրել, իսկ այդ կինը գնացել է այլ տղամարդու մոտ։
Ոստիկանը զգուշացրել է, որ եթե նա չվերադառնա, ինքն ինքնասպան կլինի։ Կինը չի լսել նրան, ինչի պատճառով ոստիկանը կատարել է իր խոստումը։





























