Էկվադորում ձերբակալվել է 58 մարդ սեպտեմբերի 30-ին երկրում զանգվածային անկարգություններ կատարելու համար: Ձերբակալվածները հիմնականում ոստիկաններ են:
Անկարգություն հրահրողներից մեկը, Էկվադորի իշխանությունների հաղորդմամբ, երկրի նախկին նախագահ Լուսիո Գուտերեսի կողմնակիցներն են: Տեսախցիկները ֆիքսել են նրան ուժային կառույցների ներկայացուցիչների կողքին, ովքեր շրջափակել էին հիվանդանոցը, որտեղ գտնվում էր Էկվադորի ներկայիս նախագահ Ռաֆայել Կորեան: Ինքը` Կորեան, մեղադրել է Գուտերեսին պետական հեղաշրջում իրականացնելու մեջ: Գուտերեսն այդ մեղադրանքներն անվանել է զրպարտություններ:
Ավելի վաղ Էկվադորի նախագահը մինչեւ հոկտեմբերի 8-ը երկարաձգել էր երկրում մտցված արտակարգ դրությունը: Կորեան սպառնացել էր զանգվածային զտումներ իրականացնել ոստիկանությունում մոտ ժամանակներս:




























