Մոսկվայի մարզում տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով Ռուսաստանի բոբսլեյի հավաքականի անդամ Սերգեյ Չուդինովը լրջորեն վնասվել է։
Նա գանգուղեղային բաց վնասվածք է ստացել, վնասվել են նաեւ ներքին օրգանները։ Մարզիկն այժմ մերձմոսկովյան հիվանդանոցներից մեկում է։ Երբ հիվանդի վիճակը կայունանա, նրան կտեղափոխեն Մոսկվա, հայտնում է Lenta.ru-ն։
31-ամյա Չուդինովը Ռուսաստանի բոբսլեյի հավաքականի պահեստայիններից է եւ թիմի հիմնական կազմում չի խաղացել 5 տարի։





























