Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Հայաստան – Սլովակիա ընտրական հանդիպումից առաջ մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիսում իր գնահատականը տվեց մրցակցին` նշելով, որ Սլովակիայի հավաքականը մեր խմբի ամենակազմակերպված եւ ամենակարգապահ թիմն է եւ այդ թիմի հաջողություններն աշխարհի առաջնությունում կապված են հենց դրա հետ: Վառ ընդգծված անհատականությունների բացակայությունը սլովակները լրացնում են բարձրակարգ թիմային խաղով: Թիմային ոգին շատ բարձր է Սլովակիայի թիմում: Սակայն Վարդան Մինասյանը գիտի նաեւ Սլովակիայի հավաքականի թույլ կողմերը եւ կփորձի օգտագործել դրանք:

Նշվեց նաեւ, որ Հայաստանի հավաքականը երեկ մարզման ժամանակ կորուստ է ունեցել: Վնասվածք է ստացել Էդգար Մալաքյանը: Այսօր թիմ է ժամանել դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Վերջին տարիներին Հայաստանի հավաքականին բնորոշ, վերջին րոպեներին գնդակ բաց թողնելու պատճառը Վարդան Մինասյանը բացատրում է հոգնածությամբ եւ կոնցենտրացիայի պակասով, սակայն արվում է հնարավորը դա բացառելու համար:

Ամփոփելով խոսքը, Վարդան Մինասյանը նշեց, որ մեր թիմի ոճը փոխվել է, առջեւի գծում առաջնահերթությունը կարճ փոխանցումներով խաղն է:

Դրա պատճառը հայկական ֆուտբոլում աթլետիկ հզոր խաղացողների պակասն է: «Փոքրամարմին ֆուտբոլիստների առավելությունը պետք է լինի արագ, կարճ փոխանցումներով խաղը: Եթե մենք փորձենք ֆիզիկական կոնտակտային պայքարի մեջ մտնել մրցակիցների հետ մենք տանուլ կտան, մենք նախընտրում ենք «Բարսելոնայի» եւ «Արսենալի» խաղաոճը»,- եզրափակեց Մինասյանը: