Մոսկվայի դատախազությունը «Տաջիկ աշխատանքային միգրանտների» շարժման հայցի հիման վրա ստուգումներ  է սկսել ծայրահեղականության հակազդման վերաբերյալ օրենսդրության համապատասխան:  Դա պահանջել են վրդովված տաջիկական արհմիությունները:

Վրդովմունքի ալիք տաջիկները բարձրացրել էին դեռեւս «Նաշա Ռաշա. Ճակատագրի ձվերը» ֆիլմի թողարկումից  առաջ:

Վրդովված տաջիկները  հայց էին ներկայացրել ТНТ-Телесеть եւ «Նաշա Ռաշա. Ճակատագրի ձվերը» ֆիլմի հեղինակներին մեղադրելով իրենց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար:

Նրանք պահանջում են վարձույթից հետ վերցնել «Նաշա Ռաշան», արգելել «Ճակատագրի ձվերը» ֆիլմի տարածումը ու հրապարակայնորեն ներողություն խնդրել « տաջիկ ազգի բարոյական ցեղասպանության համար»:

Առաջին օրը չէ, որ այս խնդրի հետ կապված ստուգում է իրականացվում, սակայն ստուգողները ֆիլմի հեղինակների հետ դեռեւս կապ չեն հաստատել:

«Մենք այդպիսի դիմումի մասին ոչ մի տեղեկություն չունենք»,-հայտարարել են Comedy Club Production-ի մամուլի ծառայությունից ու հավելել. «Նկարահանումներ են իրականացվում նախագծի նոր եթերաշրջանի համար, սակայն այդ հերոսներն այնտեղ չկան»:

Նշենք, որ Տաջիկստանում բացարձակապես արգելված է «Նաշա Ռաշայի» հեռարձակումը: