Այսօր` հոկտեմբերի 7-ին Կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ, որտեղ ժամանակավորապես տեղի են ունենում Ազգային ժողովի նիստերը (Մելիք-Ադամյան փողոց) միջադեպ է գրանցվել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (մականունը «Ճոյտ») ակտիվ մասնակցությամբ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարելիս է եղել շենք մտնող ԲՀԿ-ական պատգամավորներ Կարո Կարապետյանին, Հրանտ Գրիգորյանին եւ Տիգրան Ստեփանյանին: Այդ պահին շենքին է մոտեցել նաեւ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, եւ տեսնելով, որ իրեն նույնպես նկարեցին, հարձակվել է Գագիկ Շամշյանի վրա եւ նրա հասցեին սեռական հայհոյանքներ տվել:

Հակոբ Հակոբյանին սաստել է ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը, ով ասել է, որ ֆոտոլրագրողն իր աշխատանքն է կատարում:

Գագիկ Շամշյանն ոչ միայն ամբողջությամբ նկարահանել ու ձայնագրել է տեղի ունեցած միջադեպը եւ պատրաստվում է դիմել ոստիկանություն:

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի