Վրաստանում սպասում են թուրք-մեսխեթցիներին, որոնց կազմակերվպված վերադարձի գործընթացը Վրաստանն սկսելու է եկող տարվա հունվարին, հայտարարել է Վրաստանի վերաինտեգրացման հարցերով փոխնախարար Ելենա Թեւդորաձեն, հաղորդում է «Վզգլյադ» թերթը՝ վկայակոչելով վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Նրա խոսքով, ովքեր կդիմեն Վրաստանի կառավարությանը, հնարավորություն կստանան վերադառնալ Վրաստան եւ բնակավայր ընտրել:

Ընդ որում, կառավարությունը պարտավոր չէ նրան գումարներ հատկացնել, ասել է Թեւդորաձեն:  Հայրենադարձները բնակարան կգնեն իրենց գումարներով: Որոշ տվյալներով, վերադարձի ցանկություն է հայտնել մոտ 7 հազար մարդ:

Հիշեցնենք, որ մեսխեթցիներին աքսորել էին 1944 թվականին Ստալինյան բռնաճնշումների արդյունքում: Վրաստանից աքսորվել էր 20 հազար ընտանիք: Հայրենադարձության գործընթացը պետք է ավարտվի 2013-ին: