Հայաստանի Ազգային ժողովում այս պահին սկսվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի ընտրության քվեարկությունը:

Հիշեցնենք, որ այդ պաշտոնը կոալիցիոն պայմանավորվածությունների համաձայն տրվել է ԲՀԿ-ին: Օրերս, ԲՀԿ-ի որոշմամբ, այդ պաշտոնից հրաժարական տվեց Արեւիկ Պետրոսյանը, իսկ ԱԺ աշխատանքներն սկսելուց հետո այդ պաշտոնի համար առաջարկվեց միայն Սամվել Բալասանյանի թեկնածությունը:

Փաստորեն, թեեւ ԱԺ փոխնախագահի պաշտոնը ֆորմալ առումով ընտրովի է, սակայն, պարզ է, որ այն զբաղեցնելու այն անձը, ում կներկայացնի ԲՀԿ-ն, քանի որ դա որոշվում է կոալիցիոն պայմանավորվածությունների համաձայն:

Հիշեցնենք, որ գործարար պատգամավոր, Գյումրիի գարեջրի գործարանի սեեփականատեր  Սամվել Բալասանյանը, ով ժամանակին «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր, ժամանակին հայտարարել էր, որ իր ճակատին «Օրինաց երկիր» է գրված: Սակայն ՕԵԿ-ի ընդդիմադիր դաշտ անցնելուց հետո, Սամվել Բալասանյանը դուրս եկավ այդ կուսակցությունից, այնուհետեւ անդամագրվեց ԲՀԿ-ին: