Չինական Յուննան գավառում երեխաների կապարից թունավորվելու եւս 200 դեպք է գրանցվել։ Այդպիսով, սա արդեն ամսվա ընթացքում 3-րդ նմանատիպ դեպքն է Չինաստանում: Նախկինում տեղեկայացվում էր Յուննան եւ Շենսի գավառներում շուրջ 2000 պատանիների վտանգավոր մետաղով թունավորման մասին։
Միաժամանակ, Չինաստանի մի շարք գավառների գյուղերում բնակիչների զանգվածային ցույցեր են անցկացվում կապարի եւ այլ վտանգավոր մետաղների արտադրության տեղի գործող ձեռնարկությունների դեմ՝ շրջակա միջավայրի եւ մեռձավորությամբ բնակվող մարդկանց առողջությանը անուղղելի վնասներ հասցնելու համար։
Չինաստանի Առողջապահության նախարարությունը ծանր մետաղների, հատկապես կապարի արտանետումների վերահսկման գործողությունների ծրագիր է ընդունել։ Փաստաթուղթը ուժի մեջ է մտել Պետական խորհրդի հավանությունից հետո։ Նշենք, որ տեղի գյուղերում ապրող 713 երեխաներից 615-ի արյան մեջ հայտնաբերվել է կապարի բարձր չափաքանակ։




























