Հարավային Կովկասում առկա նոր իրողությունները ոչ ոքի չի հաջողվի փոխել՝ չնայած որ վրացի դիվանագետները փորձում են խոչընդոտել տարածաշրջանային կայունությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը։

Նրա խոսքով, վրացական դիվանագիտությունը եւ վրացի քաղաքական գործիչները անում են ամեն ինչ, որպեսզի առավելագույնս դժվարացնեն իրավիճակի կայունացումը։ Նա նշել է, որ Ռուսական պատվիրակությունը պատրաստվում է բանակցությունների հերթական ռաունդին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ժնեւյան բանակցությունները նրա համար են, որպեսզի Վրաստանի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի միջեւ ուղիղ երկխոսություններ զարգանան։ Կովկասում նոր իրողություններ գոյություն ունեն, եւ դրանք բավական կոպիտ գործողություններով, ճակատային գրոհով ոչ ոքի չի հաջողվի կոտրել»,-ասել է Կարասինը։

Հարավային Կովկասի անվտանգության հարցերով Ժնեւյան բանակցությունների հերթական ռաունդը տեղի կունենա այս շաբաթ։