Հոկտեմբերի 6-ին`ժամը 21.38-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 2 հասցեում` Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լաբորատոր մասնաշենքի 5-րդ հարկում:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծռայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.57-ին, մարվել`22.08-ին: Այրվել են քիմիայի ամբիոնի միջանցքի հատակը, պատերը, առաստաղը եւ լսարանների հատվածներ` մոտ 240 քմ ընդհանուր մակերեսով:




























