Ադրբեջանը հայտնվել է անհեթեթ դրության մեջ՝ իր հատուկ ծառայությունների արհեստավարժության պակասի պատճառով:
Հիշեցնենք, որ Եվրոպական հեռարձայողների միությունը քննելու է Ադրբեջանում «Եվրատեսիլ-2009» երգի մրցույթում Հայաստանի երգի օգտին քվեարկածներին ԱԱՆ կանչելու փաստը:
«Եվրատեսիլում» ազատ քվեարկությունը մրցույթի հիմնական պայմանն է: Քվերակության պատճառով մարդկանց անձնական կյանքին խառնվելը, եւ հարցաքննելը անթույլատրելի է",- հայտարարել է ԵՀՄ գլխավոր տնօրեն Ժան Ռեւեյոնը:
Ադրբեջանական «Bakililar.az» կայքի փոխանցմամբ, Հայաստանի օգտին քվեարկածներին հարցաքննելու նախաձեռնությունը եկել է նախարարության միջին օղակներից, որոնք ցանկացել են «ղեկավարության աչքը մտնել»: «Ցավոք, պետք է արձանագրել, որ „ավելորդ մղումը“ որեւէ լավ բանի չհանգեցրեց: Սեպտեմբերի 11-ին Օսլոյում կայանալու է ԵՀՄ նիստը, որտեղ լայնորեն քննարկվելու է Ադրբեջանի հարցը»,- գրում է կայքէջը:
Հիշեցնենք, որ մինչ այս ադրբեջանցի պաշտոնյաները փորձում էին կատարվածի մեղքը բարդել «Ազատություն» ռ/կ-ի, անգամ, հայերի վրա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը սկսել էր հետապնդումներ իրականացնել Հայաստանի օգտին քվեարկած ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ։ Ընդհանուր հաշվով, Արշակյան քույրերի համար ձայն էին տվել 43 ադրբեջանցիներ։ 43 ադրբեջացիները կանչվել են ազգային անվտանգության նախարարություն եւ շատ հնարավոր է, որ համապատասխան զրույցներ տարել «քաղաքական կոռեկտության», «էթիկայի» եւ այլ կարեւոր հարցերի մասին, որոնք ադրբեջանցին ոչ մի դեպքում չպետք է արհամարհի, բայց այս բոլորը միայն ազգային արժանապատվության եւ գաղափարախոսության տեսանկյունից։



















