Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգի WBC վարկածի աշխարհի նախկին չեմպիոն Կարլ Ֆրոչը հայտարարել է, որ նոյեմբերի 27-ին կայանալիք Արթուր Աբրահամի հետ մենամարտում չէր ցանկանա որոշումը թողնել մրցավարներին։
«Շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել երկրորդ անգամ դառնալ չեմպիոն։ Ամենայն հավանականությամբ Ֆինլանդիայում մեր մենամարտը կվարեն երեք ամերիկացի մրցավարներ, ինչն ուրախալի է։ Կարծում եմ, որ անվիճելի հաղթանակի եւ Դանիայում ինձնից խլած գոտին վերադարձնելու համար անհրաժեշտ է նոկաուտի ենթարկել Աբրահամին»,- Ֆրոչին մեջբերում է BoxingScene-ը։





























