Նոր գրիպից` А /H1N1/-ից, աշխարհում արդեն մահացել է 2185 մարդ, իսկ հիվանդների ընդհանուր թիվը հասել է 268 657-ի: Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած տվյալներում:

Ռուսաստանում ապրիլի 30-ից ստուգվել է համաճարկային առումով ոչ բարենպաստ երկրներից ժամանած 14 335 չվերթ, 1 208 169 ուղեւոր եւ 91 095 անձնակազմի ներկայացուցիչներ:

«Այդ ժամանակահատվածում հայտնաբերվել է խոզի գրիպի նախանշաններով 750 մարդ, որոնք բոլորն էլ ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն, հետազոտվել են լաբորատորիայում, 645 հոգի հոսպիտալացվել է: Իրավիճակը վերահսկվում է»,- ընդգծել են սպառողների իրավունքների եւ մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունում: