Հունգարիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Զոլտան Իլլեշը կարծում է, որ Հունգարիայում բնապահպանական աղետի հետեւանքների վերացման համար կպահանջվի մեկ տարի:

Մտավախություն ունենալով, որ աղտոտումը կարող է տարածվել Եվրոպայի այլ երկրներում, Եվրահանձնաժողովի անդամ Յանեշ Պոտոչնիկը կոչ է արել Հունգարիային անել հնարավորը, որ թունավոր նյութերը չհայտնվեն Դանուբում, գրում է «Էխո Կավկազա»-ն: Իր հերթին AFP-ն հաղորդում է, որ թունավոր նյութերն արդեն հասել են Դանուբի ջրերին:

Թափոններով պահեստարանի պայթյունի հետեւանքով Հունգարիայի Կոլոնտար քաղաքում թունավոր նյութերը հեղեղել են յոթ բնակավայրեր: 4 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ այրվածքներ են ստացել: Երկրի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: