Վաշինգտոնն աջակցում է Վրաստանի պաշտպանական ոլորտի բարեփոխումներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուն:
«Վրաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը պաշտպանական ոլորտում խորանում է օրեցօր, մենք ճանաչում եւ աջակցում են Վրաստանի՝ պաշտպանունակ լինելու եւ անվտանգություն ապահովող համակարգ ունենալու իրավունքը»,- ասել է նա:
Ըստ Վերշբոուի, կարեւոր է վրացի զինծառայողների ներդրումը Աֆղանստանի խաղաղարար գործընթացին:


























