«Բարգավաճ Հայաստանը» քննարկում է Առաջադիմական կուսակցության առաջարկությունը՝ ինքնալուծարվելու եւ ԲՀԿ-ին միանալու մասին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով, ԲՀԿ-ում բազմաթիվ նման առաջարկներ են ստացվում: «Բայց մենք սկսել ենք ընտրովի համալրել մեր շարքերը, յուրաքանչյուր թեկնածու առնվազն հինգ երաշխավորագիր պետք է ներկայացնի անդամության համար»,- հավաստիացրել է Ծառուկյանը:
Խոսելով Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին՝ նա բացառել է արտահերթ ընտրությունների հնարավորությունը: Ծառուկյանը նշել է նաեւ, որ դրական է վերաբերում ընդդիմության հետ երկխոսելու հնարավորությունը:




























