Այսօր` հոկտեմբերի 7-ին կայացել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։
Կառավարության ղեկավարը շնորհավորել է իր ռուսաստանցի գործընկերոջը ծննդյան տարեդարձի կապակցությամբ, նրան մաղթել երջանկություն եւ ամենայն բարիք։ Տիգրան Սարգսյանը կարեւորել է Վլադիմիր Պուտինի անձնական ներդրումը հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում։
Վարչապետ Սարգսյանը նաեւ իր երախտագիտությունն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման, ինչպես նաեւ տնտեսության ոլորտում համակողմանի գործակցությանը նպաստելու համար։




























