Իրանի խորհրդարանն արդեն երկրորդ օրն է քննարկում է նախագահի կողմից առաջարկված նախարարների կաբինետը, որտեղ քննարկվում է 10 թեկնածություն: Տեղեկացնում է Mehr գործակալությունը:

Խորհրդարանի այսօրվա նիստին կմասնացեն 196 խորհրդարանականներ, որոնք, մասնավորապես, պետք է քննարկեն կրթության, կապի, անվտանգության, էկոնոմիկայի, արտաքին գործերի, առեւտրի, առոջղապահության, գյուղատնտեսության ու կոոպերատիվների նախարարների պաշտոնների համար թեկնածությունները:

Խորհրդարանի երեկվա նիստում երկրի նախագահը հանդես է եկել նոր իշխանության ծրագրով: Սպասվում է, որ Իրանի խորհրդարանականները վերջնական որոշում կկայացնեն չորեքշաբթի օրը:

Հիշեցնենք, որ Մահմուդ Ահմադինեջադը հունիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում դարձել է Իրանի նախագահ: Պարտված թեկնածու Մի Հոսեին Մուսավիի կողմնակիցները մեղադրում են իշխանություններին ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ եւ պահանջում չեղյալ համարել դրանք: Զանգվածային անկարգությունների արդյունքում Թեհրանում զոհվել է 27 մարդ, մոտ հազար հոգի ձերբակալվել է: Այդուհանդերձ, դրանից հետո ձայների մասնակի հաշվարկ է կատարվել, որը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա եւ նախագահ է հռչակվել Ահմադինեջադը: