Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակ է այս տարի ստացել Մարիո Վարգաս Լյոսեն: Ավելի վաղ Նոբելյան մրցանակներ էր հանձվել նաեւ ֆիզիկայի, քիմիայի եւ բժշկության անվանակարգերում:

Նոբելյան մրցանակը հանձնվում է սկսած 1901 թվականից: Դափնեկիրների մրցանակաբաշխության արարողությունը ավանդաբար կատարվում է Ալֆրեդ Նոբելի մահվան օրը` դեկտեմբերի 10-ին: Նոբելյան դափնեկիրներն ստանում են նաեւ 10 հազար մլն շվեդական կրոն, որը համարժեք է 1.49 մլն դոլարին: Բոլոր մրցանակները հանձնվում են Ստոկհոլմում, բացառությամբ խաղաղության մրցանակի, որը հանձնվում է Օսլոյում: