Brexit–ի մասին քննարկումները Եվրոպայում ազգային կարծրատիպեր եւ էգոիզմ են վերածնել։ Այս մասին ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը էկումենիկ մրցանակի հանձնման արարողության ժամանակ ուենցած ելույթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ինձ մտահոգում է այն, թե ինչպես ենք մենք Brexit–ի մասին քննարկումներով Եվրոպայում վերածնում ազգային կարծրատիպերն ու էգոիզմը»,– ասել է Շթայնմայերը։
Նախարարը հավելել է, որ հին տարաձայնությունները, որոնք, իրենց կարծիքով, հաղթահարվել էին, վերադարձել են Եվրոպա նոր տեսքով։
«Բաժանարար գծեր են բացվում ժողովուրդների միջեւ»,– ասել Շթայնմայերը։
Հունիսի 23-ին հանրաքվեի ժամանակ բրիտանացիների 51 տոկոսը կողմ քվեարկեց ԵՄ կազմից դուրս գալուն։




























