Ահաբեկիչները Եվրոպայի երկրներ են ներթափանցել Սիրիայից փախստականների անվան տակ, հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Փախստականների հոսքն ինչ-որ առումով նույնիսկ օգտագործվել է ահաբեկիչներին գաղտնի անցկացնելու համար», — կանցլերի հայտարարությունն է մեջբերում Ռեյթեր  գործակալությունը: 

Ավելի վաղ ԳԴՀ-ի ՆԳՆ-ի ներկայացուցիչը հայտնել էր, որ գերմանական ոստիկանությունը հարյուրավոր դիմումներ է գրանցում այն մասին, որ ժամանած փախստականների թվում ԻՊ-ի ահաբեկիչներ կան, նրանք բոլորը ստուգվում են, մի քանի տասնյակ դեպքերում հետաքննություն է անցկացվում: Անցյալ տարի Գերմանիան ավելի քան միլիոն փախստական է ընդունել: