Hercules C-130 ռազմատրանսպորտային օդանավը կործանվել է Պորտուգալիայի Լիսաբոնի շրջանի Մոնտիժու ռազմաբազայում, հայտնում է  Lusa գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ զոհվել է 3 մարդ, եւս մեկը ծանր վիրավոր է։ Անձնակազմի մյուս երեք անդամների վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան։