ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին չհայտարարված այցով ուրբաթ ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ՝ երկրի ղեկավարության հետ ԻՊ խմբավորման դեմ պայքարի հարցով բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբիին։
Քերրին այցի ընթացքում հանդիպելու է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի, ԱԳ նախարար Իբրահիմ Ալ Ջաֆարիի եւ Իրաքի Քրդստանի տարածաշրջանային կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանիի հետ։





























