Բունդեսթագի մի քանի պատգամավորներ կոչ են արել Ինջիրլիք բազայից հետ կանչել գերմանացի զինվորականներին, եթե Անկարան շարունակի խոչընդոտել պատգամավորների այցը բազա։ «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտնել է, որ Թուրքիայի նման վարքն անընդունելի է, փոխանցում է Reuters––ը։
Նրա խոսքով՝ զինվորականներ ուղարկող պատգամավորները պետք է իմանան, թե որտեղ են նրանք, պետք է հնարավորություն ունենան խոսել նրանց հետ։ Եթե դա անհնար է, ապա նրանք պետք է վերադառնան Գերմանիա։
Նրա կարծիքը կիսում է նաեւ Բավարիայի ժողովրդական կուսակցության անդամ Անդրեաս Շոյերը։ «Նման պահվածքի պատճառով Թուրքիայի նախագահը ռիսկի է դիմում բազայից կորցնել գերմանական բանակը»,– ասել է նա։




























