Ուկրաինան 95%-ով կատարել է Մինսկի համաձայնությունների շրջանակում ստանձնած քաղաքական եւ 100%-ով՝ անվտանգության պարտավորությունները: Ըստ ՈՒՆԻԱՆ-ի, այս մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Նրա խոսքով, «Մինսկի համաձայնություններն ուկրաինական տարածքի ազատագրման, ուկրաինական հողում խաղաղության հաստատման, ռուսական ագրեսիայի դադարեցման մասին են»:

«Մենք 95%-ով կատարել ենք Մինսկի համաձայնությունների շրջանակում ստանձնած քաղաքական եւ 100%-ով՝ անվտանգության պարտավորությունները: Եվ այս իրավիճակում մեզ համար կենսական կարեւորություն ունի, որպեսզի Ռուսաստանը կատարի անվտանգության պահանջները՝ քաղաքական գործընթացը սկսելու համար»,- հավելել է Պորոշենկոն՝ հավելելով, որ հենց Ռուսաստանը պետք է դադարեցնի կրակը, դուրս բերի զորքերը, ծանր հրետանին, հրթիռային սարքավորումներն ու տանկերը: