Թերեզա Մեյը նշանակվել է Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար: Այս մասին հայտարարել է ներկուսակցական ընտրությունների գործընթացով զբաղվող 1922 թվականի Հանձնաժողովի ղեկավար Գրեհեմ Բրեյդին:

Նրա խոսքով, Դեւիդ Քեմերոնը նշել է, որ չորեքշաբթի խորհրդարանի Համայնքների պալատում վարչապետի հետ հարցուպատասխանի նիստից հետո ուղղվելու է Բուքինգեմյան պալատ՝ հրաժարական ներկայացնելու:

Ըստ ՏԱՍՍ-ի, նոր վարչապետը պաշտոնում կնշանակվի դրանից կարճ ժամանակ անց: