Շտուտգարդում հուլիսի 11-ին խորհրդավոր սպանություն է տեղի ունեցել: Փաստաբանական գրասենյակի շենքի նկուղում երկու տղամարդու մարմին է հայտնաբերվել: Շենքում կրակոցների մասին հաղորդում ստանալուց հետո գերմանական հատուկ նշանակության ուժերը գրոհով վերցրել են այն:
Bild-ի տվյալներով, պարզվել է, որ սպանվածները փաստաբան եւ տուժող են: Նրանց մահվան հանգամանքները ճշտվում են:
Ըստ DW-ի, ականատեսները հաղորդել են շենքից հնչող կրակոցների մասին: Իրավապահների խոսքով, շենքում երկու մարդ է եղել:




























