Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն վշտացած է Եվրո-2016-ում իր երկրի հավաքականի պարտությունից։
Հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում դեսպանն իր տպավորություններն է կիսել։ «Բնականաբար, ես վշտացած եմ։ Բայց դե խաղը խաղ է մնում, եւ ես կարծում եմ, որ ֆրանսիացիները առաջնության ամբողջ ընթացքում իրենց լավ դրսեւորեցին եւ հասան մինչեւ վերջ»,– ասել է դեսպանը։
Պարզվեց, որ դեսպանը եզրափակիչ խաղը դիտել է սրճարանում հայ եւ ֆրանսիացի ընկերների հետ։




























