Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները հայտարարել են, որ Եվրոպական միությանը անդամակցելու հանրաքվեից հետո ատելության հողի վրա հանցագործությունների թվի աճ է գրանցվել, գրում է The Guardian- ը: Հաղորդվում է, որ հանրաքվեից մեկ շաբաթ հետո հանցագործությունների թիվը աճել է 42% -ով՝ ի համեմատ քվեարկությունից մեկ շաբաթ առաջվա տվյալների։

Այսպիսով՝ հունիսի 16-ից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, 3076 միջադեպ է գրանցվել,  որը 915-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Միեւնույն ժամանակ իրական թիվը  կարող է լինել շատ ավելի բարձր, քանի որ, ըստ վիճակագրության, այս բնույթի չորս միջադեպերից միայն մեկն է հաղորդվում ոստիկանություն:

Ըստ ոստիկանության, այս աճն ամենավատն է պատմության մեջ: Ոստիկանության Ազգային խորհրդի պետ Մարկ Հեմիլթոնը վստահ է, որ սա ուղղակիորեն կապված է հանրաքվեի արդյունքի հետ։

«Որոշ մարդիկ ընդունում են սա որպես իրենց ռասիստ պահելու իրավունք։ Մենք չենք կարող չնկատելհանրաքվեի եւ ատելության հողի վրա հանցագործության թվի աճի կապը», - ասել է նա: