Երկու գնացք իրար են բախվել Իտալիայի հարավում` Բարիի նահանգում   (Ապուլիայի մարզ), տասը մարդ տուժել է, զոհվածներ կան, հայտնում է  la Repubblica թերթի կայքը:

ANSA գործակալությունը գրում է, որ տասնյակ մարդիկ են տուժել: Միջադեպը տեղի է ունեցել Անդրիա եւ Կորատո բնակավայրերի միջեւ:  

Պարբերականի տվյալներով, ԱՊ-ի վայր են եկել շտապօգնության եւ հրշեջ մեքենաներ:  Տարածաշրջանային երկաթգծի վրա շարժումը դադարեցված է: Գնացքներում բախման պահին դրանցում շատ ուղեւորներ են եղել, հայտնում է   la Repubblica-ն: