ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշւ դուստրը` Ջեննան կհայտնվի ամերիկյան NBC հեռուստաալիքի եթերում: Ինչպես հայտնի է դարձել օգոստոսի 30-ին, Ջեննան, որն ամուսնությունից հետո ստացել է Հեյգեր ազգանունը, հատուկ ռեպորտաժներ կպատրաստի «Today» ծրագրի համար, որը եթեր է դուրս գալիս NBC-ի առավոտյան ծրագրում:

Հեռուստաընկերության ներկայացուցիչներն ընդգծել են, որ իր ռեպրտաժներում Ջեննա Հեյգերը չի անդրադառնա քաղաքական խնդիրներին: Նա նաեւ մտադիր չէ հեռուստադիտողներին պատմել Սպիտակ Տանն իր եւ իր ընտանիքի անդամների, առաջին հերթին հոր կյանքի մասին, ով նախագահի պաշտոնից հեռանալուց հետո վարում է փակ կյանք Տեքսաս նահանգում:

Նշենք, որ Ջեննան իր մոր` Լորա Բուշի հետ ժամանակին հայտնվել է NBC-ի «Today» ծրագրի եթերում, որտեղ պատմել է երեխաների համար գրված իր գրքի մասին: Նա ներկայացրել է նաեւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարին նվիրված իր գիրքը: