Դաղստանյան Դերբենդում անհայտ անձը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետեւանքով 2 իրավապահ է վիրավորվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՆԳՆ տարածաշրջանային ներկայացուցչին:
«Անհայտ անձն ավտոմեքենայից կրակ է բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ երկու ոստիկան է վիրավորվել»,- ասել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով՝ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել հարձակվողի հետ:




























