Իտալիայի հարավում գնացքների բախման հետեւանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով տեղական Fatto Quotidiano պարբերականը:
Ավելի վաղ հաղորդվել էր 23 զոհի եւ 50 տուժածի մասին: Վիրավորներից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը կարող է աճել:
Ուղեւորատար երկու գնացքները բախվել են հուլիսի 12-ի առավոտյան, Անդրիա եւ Կորատո քաղաքների միջեւ: Երկաթուղային այս վթարը երկրի պատմության մեջ խոշորագույնն է համարվում: Գնացքներից մեկի մեքենավարը զոհվել է:




























