Հուլիսի 1-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը եւ դեսպան Սեմնեբին քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ:




























