Այս տարվա հոկտեմբերին Սլովենիայի նախագահ Դանիլո Թյուրքան կայցելի Հայաստան: Այցելության ընթացքում հոկտեմբերի 11-ին Երեւանում կանցկացվի հայ-սլավոնական բիզնես-խորհրդաժողով: ՄԻջոցառման կազմակերպիչը Զարգացման հայկական գործակալությունն է: Համաժողովի նպատակը երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու խորացումն է:

NEWS.am-ի տվյալներով, բիզնես-համաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր սլովեն գործընկերոջ հետ հանդես կգա ելույթով:

Նշենք, որ սեպտեմբերի վերջին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Սլովենիայի ԱԳ նախարար Սամուել Զգոբարի հետ եւ քննարկել Սլովենիայի նախագահի Հայաստան այցի նախապատրաստությանը վերաբերող հարցեր: