Իրանի Սանանդայի քաղաքում հարձակվել են պարեկություն անող ոստիկանների վրա, որի հետեւանքով, ըստ իրանական լրատվամիջոցների, 5 մարդ զոհվել է, եւս 9-ը` վիրավորվել:
Տեղի ոստիկանության տվյալներով, «հակահեղափոխական խմբավորման երկու անդամներ» հոկտեմբերի 7-ի երեկոյան կրակ են բացել պարեկություն անող ոստիկանների եւ Ազադի հրապարակում անցորդների ուղղությամբ: Միջադեպի հետեւանքով, սպանվել է 4 ոստիկան եւ մեկ անցորդ: Եւս 4 անցորդ եւ 5 ոստիկան վիրավորվել են:
Իշխանությունները սկսել են հանցագործների որոնումները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:





























