Միջազգային սեքսուալ սկանդալը, որը ծայր է առել Թուրքիայում սեպտեմբերի վերջին, նոր թափ է հավաքում: Թուրքական Today’s Zaman պարբերականը գրում է, որ ռուսաստանցի միլիարդատեր Ալեքսանդր Մաշկեւիչը՝ Եվրասիական հրեական կոնգրեսի ղեկավարը կասկածվում է սեքսուալ օրգիաներին մասնակցելու մեջ, որոնք տեղի էին ունեցել «Սավարոնա» նավի վրա:

Թուրքական մամուլի տեղեկություններով, ոստիկանության խուզարկության պահին զբոսանավը վարձակալվել էր միլիարդատիրոջ կողմից, ով նաեւ իսրայելական քաղաքացիություն ունի: Տվյալներ կան, որ Մաշկեւիչը հինգ օրվա համար է վճարել նավի վարձակալման գումարը, եւ ոստիկանների ժամանելու պահին այնտեղ սեքսուալ օրգիաներ էին անցկացվում: 

Նախկինում NYDailyNews-ը հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող նյույորքցի մագնատ Թեֆթիկ Արիֆը եւս եղել է այն 20 անձանց շարքում, ով մասնակցել է այդ խրախճանքին: Գործարարը 3-ից 10 հազար դոլար է վճարել մարմնավաճառների ծառայությունների դիմաց:

Ձերբակալվել էին նաեւ ռուսաստանցի, ղազախ եւ ղըրղզ գործարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, հաղորդում է Bloomberg News-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, «Սավարոնա» նավը ամերիկացի ինժեներ Ուիլյամ Ֆրենսիս Գիբսի նախագծով կառուցվել է 1931 թվականին։ Նավը 7 տարի ճանապարհորդել է Ատլանտիկայով եւ Միջերկրական ծովով։ 1938 թվականին այն գնել է թուրքական կառավարությունը եւ տվել Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքին։ Նավի վրա անցկացվել են կառավարության նիստեր, օտարերկրյա առաջնորդների ընդունելություններ։ Աթաթուրքի մահվանից հետո, նավը տրվել է ծովային վարչակազմին։ 1989 թվականին այն 49 տարով վարձակալվել է Ղահրաման Սադիքօղլուի կողմից։