Միջերկրական ծովում փրկարարական գործողությունների արդյունքում հաջողվել է փրկել գրեթե 1000 միգրանտի։ Իտալիայի առափնյա ծառայության տվյալներով՝ 6 փրկարարական գործողությունների ժամանակ Լիբիայի ափերից 48 կմ հեռավորության վրա փրկել են 945 մարդու, եւս 4-ը մահացել են, հայտնում է Reuters–ը։