Գերմանական դատարանը երկու ծեր կանանց բանտարկել եւ դրամական տուգանք է նշանակել հոլոքոստը ժխտելու համար:

81-ամյա կինը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման եւ 1000 եվրո տուգանքի: Նա Գերմանիայում 2008-ից արգելված «Փիլիսոփայական ընկերակցության» (Collegium Humanum) ղեկավարն է: Այս կազմակերպությունը նեոնացիստական եւ հակասեմական տարրերի հավաքատեղի է, հաղորդում է MIGnews.com-ը:

Ծեր կնոջ մեղքն այն է, որ նա դպրոցներում Հոլոքոստի ժխտող պամֆլետներ է բաժանել: Նրա 91-ամյա գործընկերուհին, ով նույնպես այդ կազմակերպության անդամ է, մեղավոր է նեոնացիստական մամուլում տպագրելու համար հակասեմական նյութեր տրամադրելու մեջ: Նրան տուգանել են 600 եվրո: