Օրերս բացված Շուշիի շրջանային հիվանդանոցի վերանորոգված ու ժամանակակից սարքավորմամբ հանդերձված վիրաբուժական բաժանմունքում արդեն հաջողությամբ վիրահատվել են տասնյակ հիվանդներ։ Առաջին վիրահատությունը անց է կացրել ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը։ Ըստ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վիգեն Խաչատրյանի, 15 մահճակալի համար նախատեսված բաժանմունքը հագեցած է համաշխարհային չափորոշիչներին համապատասխան սարքավորմամբ։ Շուշիի բնակիչներն այլևս ստիպված չեն լինի վիրահատվելու համար մեկնել Ստեփանակերտ։
Շուշիի շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վերանորոգման ու հանդերձման միջոցները հատկացրել է «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը, որի ֆինանսավորմամբ նախկինում վերանորոգվել են նշված հիվանդանոցի բուժական ու ծննդաբերական բաժանմունքները։



























