Չիլիացի հանքափորները, ովքեր փլուզման հետեւանքով օգոստոսից մնացել են Սան-Խոսե հանքում, արդեն հաջորդ շաբաթ դուրս կբերվեն:
Հայտնի է դարձել, որ փրկարարները ցուցակ են կազմել, ըստ որի հանքափորներին կհանեն հանքից, հաղորդում է AP-ն: Ընդ որում, ցանկը կազմվել է ոչ այբբենական հերթականությամբ:
Գետնի տակ մնալու հետեւանքով հանքափորները ֆիզիկական եւ հոգեւոր խնդիրներ են ունեցել: Այդ երկու չափորոշիչներով էլ կատարվելու է դուրսբերումը:
33 հանքափորներից յուրաքանչյուրին կհանեն մակերեւույթ հատուկ պատիճի միջոցով: Ամեն մի նման գործողությունը կտեւի 15-20 րոպե:
Սան-Խոսեում փլուզումը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին: Մի քանի օր անց կապ էր հաստատվել 700 մետր խորության տակ մնացած հանքափորների հետ:




























