2018 թ. հունվարի 1-ից Հունաստանում զբոսաշրջիկները հարկ կվճարեն, հայտնում է Ռուսասատանի տուրօպերատորների միությունը:

Հարկի չափը տարբեր կլինի՝ կախված այն հանգամանքից, թե որտեղ է իջեւանում զբոսաշրջիկը: Ստիպված կլինեն ավելի շատ վճարել հինգաստղանի հյուրանոցների հյուրերը՝ 4 եվրո համարի մեկ գիշերվա դիմաց: Չորսաստղանի հյուրանոցներում իջեւանածները մեկ գիշերվա դիմաց կվճարեն 3 եվրո, իսկ երեքաստղանիի դեպքում՝ 1,5 եվրո: Ամենից քիչ կվճարեն մեկ- եւ երկաստղանի հյուրանոցների հյուրերը՝ 0,5 եվրո:

Դրանից բացի, երեքսենյականոց հարկաբաժիններում իջեւանածները մեկ գիշերվա համար կհարկվեն 0,5 եվրոյով: Նրանք, ովքեր կիջեւանեն հանգստանալու չորսսենյականոց հարկաբաժիններում կամ բնակարանում կվճարեն 1 եվրո:

Կհարկվեն բոլոր ճանապարհորդները՝ թե՛ կազմակերպված, թե անհատական՝ անկախ սեզոնից:

Նման հարկահավաքությունը այս տարվա մայիսին Հունաստանի խորհրդարանի ընդունած տնտեսական կոշտ միջոցառումների բաղկացուցիչն է, փոխանցում է Lenta-ն: