Ռուս-ֆինական սահմանից ոչ հեռու՝ Սալլա քաղաքում, ավարտվել է փախստականների թողած մեքենաների երկօրյա աճուրդը: Միջոցառման կազմակերպիչները կարողացել են վաճառել 128 մեքենա: Դրանցով փախստականները ձմռանը Ռուսաստանից մեկնել էին Ֆինլանդիա:
«Վաճառվել են բոլոր մեքենաները: Դեռեւս հավաքված գումարի հստակ չափը հայտնի չէ, բայց այն կարող է ավելի լինել, քան առաջին օրը: Գնորդները հիմնականում ֆիններ են»,-ասել են աճուրդի կազմակերպիչները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:




























