Թուրքմենստանն առաջարկել է ստեղծել Կենտրոնական Ասիայում եւ Կասպյան ավազանում անվտանգության, խաղաղության եւ համագործակցության ֆորում:

Ըստ ՄԱԿ-ի կայքում տեղադրված տեղեկության, այդ նախաձեռնությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Թուրքմենստանի մշտական ներկայացուցիչ Աքսոլթան Աթաեւան՝ կազմակերպության Գլխավոր ասամբլեայի առաջին հանձնաժողովի նիստում:

Նա կոչ է արել ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծել կենտրոնասիական եւ մերձկասպյան երկրների բարձր մակարդակով պարբերաբար քաղաքական խորհրդատվությունների համակարգ:

Աթաեւան նշել է, թե քաղաքական կամ ռազմական անվտանգությունը երկարաժամկետ չի լինի առանց տնտեսական, էներգետիկ եւ պարենային անվտանգության ապահովման, նաեւ առանց միջազգային ահաբեկչության, թմրավտանգի, զենքի տարածման արդյունավետ հակազդեցության: