Հոկտեմբերի 7-ին Շիրակի մարզի Գետափ գյուղում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն` առանց հրդեհի բռնկման:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 79-ամյա Լյուդվիգ Մարգարյանին պատկանող տան հյուրասենյակում տեղադրված 10 կգ կշռով գազի բալոնի պայթյունի հետեւանքով փլուզվել է 48 քմ մակերեսով հյուրասենյակը: Լ. Մարգարյանը ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արթիկ քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:




























