Հոկտեմբերի 11-ին դանիացի թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկին կգլխավորի Թենիսի կանանց ասոցիացիայի` WTA-ի համաշխարհային դասակարգման աղյուսակը:
«Մոլորակի առաջին ռակետ դառնալը հպարտության առիթ է: Ես մանկուց եմ երազել այս նվաճման մասին, այդ պատճառով այս օրն ինձ համար առանձնահատուկ է»,- խոստովանել է Վոզնյացկին Պեկինի մրցաշարում չեխ Պետրա Կվիտովայի նկատմամբ տարած հաղթանակից հետո: Հենց այս հաղթանակի շնորհիվ Վոզնյացկին հավաքեց Սերենա Վիլյամսից առաջ անցնելու համար անհրաժետ միավորները:
20-ամյա Վոզնյացկին դարձավ աշխարհի 20-րդ առաջին ռակետը: Դանիացին այս մրցաշրջանում հաղթել է հինգ մրցաշարերում, իսկ կարիերայի ընթացքում 11 մրցաշարի հաղթող է դարձել, սակայն Մեծ Սաղավարտի մրցաշարերում երբեք չի հաղթել:
Թենիսի կանանց աշխարհի բոլոր առաջին ռակետները.
Քրիս Էվերտ (ԱՄՆ), առաջին տեղ է բարձրացել 3.11.1975-ին, WTA աղյուսակը գլխավորել է 262 շաբաթ
Իվոն Գուլագոնգ - Քոուլի (Ավստրալիա), 26.04.1976 (2 շաբաթ)
Մարտինա Նավրատիլովա (Չեխիա, ԱՄՆ), 10.07.1978 (331)
Թրեյսի Օսթին (ԱՄՆ), 7.04.1980 (22)
Շտեֆի Գրաֆ (Գերմանիա), 17.08.1987 (377 - ռեկորդ)
Մոնիկա Սելեշ (Հարավսլավիա/Սերբիա, ԱՄՆ), 11.03.1991 (178)
Արանտա Սանչես-Վիկարիո (Իսպանիա), 6.02.1995 (12)
Մարտինա Հինգիս (Շվեյցարիա), 31.03.1997 (209)
Լինդսեյ Դեւենփորթ (ԱՄՆ), 12.10.1998 (98)
Ջենիֆեր Կապրիատի (ԱՄՆ), 15.10.2001 (17)
Վենուս Վիլյամս (ԱՄՆ), 25.02.2002 (11)
Սերենա Վիլյամս (ԱՄՆ), 8.07.2002 (122)
Քիմ Քլիսթերս (Բելգիա), 11.08.2003 (19)
Ժուստին Էնեն (Բելգիա), 20.10.2003 (117)
Ամելի Մորեսմո (Ֆրանսիա), 13.09.2004 (39)
Մարիա Շարապովա (Ռուսաստան), 22.08.2005 (17)
Անա Իվանովիչ (Սերբիա), 9.06.2008 (12)
Ելենա Յանկովիչ (Սերբիա), 11.08.2008 (18)
Դինարա Սաֆինա (Ռուսաստան), 20.04.2009 (26)
Կարոլին Վոզնյացկի (Դանիա), 11.10.2010:





























