Խաղաղության Նոբելյան մրցանակակիր է դարձել չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոն՝ «Չինաստանում մարդու իրավունքների հիմնարար տեւական ոչ բռնի պայքարի համար»: Այդ մասին հայտնել է Օսլոյում  Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Խաղաղության Նոբելյան մրցանակը մեկն է այն հինգ մրցանակներից, որ կտակել է շվեդ գործարար Ալֆրեդ Նոբելը ավելի քան 100 տարի առաջ: Մրցանակի հանձնման արարողությունը կայանում է ամեն տարի Օսլոյում դեկտեմբերի 10-ին՝ մրցանակի հիմնադրի մահվան օրը:

Խաղաղության Նոբելյան մրցանակի համար վճարվում է 1 միլիոն եվրո: