Դոեկտեմբերին Բաքվում կայանալու է Մերձկասպյան հինգ երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Թուրքմենստանի նախագահների գագաթաժողովը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը:

Պետությունների ղեկավարների հանդիպմանը քննարկվելու է ծովի հատակի բաժանման եւ Կասպից ծովի հանածոների օգտագործման հարցը, նաեւ հստակեցվելու է իրավական կարգավիճակը:

Նախկինում կայացած հանդիպումներում լուծվել է հարցերի 70 տոկոսը, մնացած հարցերը քննարկվելու են կայանալիք հանդիպմանը:

Ներկայումս ափամերձ պետությունները 20003 թբականին ստորագրել են Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանության կոնվենցիան: